Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր հետաձգեց ավազակային մի շարք հարձակումների մեջ մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործեվ նշանակված դատական նիստը: Պատճառը դարձյալ ամբաստանյալ Արման Դալլաքյանի առողջական վիճակն էր:
Դատավորը հայտնեց, որ ինքն այսօր հեռախոսով կապվել է ամբաստանյալի բուժող բժիշկի հետ, որը հայտնել է՝ ամբաստանբյալի առողջական վիճակը 3 օրվա ընթացքում կկարգավորվի:
Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 10-ին:
Նշենք, որ ամբաստանյալները դատարան չէին բերվել:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ