Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հավաստիացումներ խնդրեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին իսկապես իշխող կոալիցիան կողմ է քվեարկելու:
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փոխանցեց, թե ինչ պայմանավորվածության են եկել Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել, անպայման կկատարվի այն:
Լեւոն Զուրբյանը ընդգծեց, որ եթե այնուամենայնիվ, հետո ինչ-որ թյուրընկալումներ լինեն եւ հանձնաժողովը չստեղծեն, իրենք, ԱԺ կանոնակարգի մասին օրենքն օգտագործելով՝ նորից կդիմեն, որ այդ հարցը համարվի արտահերթ:
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը Լեւոն Զուրաբյանի այս դիտարկմանը պատասխանեց. «Ուզում են հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծեն, որ մեծամասնությունը չունի ցանկություն՝ Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու: Ուզում եմ հայտարարել, որն նախագահի գլխավորությամբ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտվեն Մարտի 1-ի, 2-ի դեպքերը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արդեն քանիերորդ անգամ կրկին դիմեց Հովիկ Աբրահամյանին՝ հորդորեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեն, որ հետ վերցնի հայ-թուրքական աձանագրությունները ԱԺ օրակարգից եւ դիրքրոշում հայտնի. «Նման արձանագրություններ պահել օրակարգում ուղղակի խայտառակություն է մեզ համար»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նրա խնդրանքը կփոխանցի նախագահին, բայց այդ հարցն «օրակարգում չէ, կասեցված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ