Թիվ 35/24 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պարույր Ներսիսյանը ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, որ Հրաչյա Ռասկատլյանը թիվ 35/24 ընտրատեղամասում փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Վերջինիս անձնագրի վերջին էջում առկա են եղել ԿԸՀ-ի նույնանման դրոշմակնիքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«Փաստինֆո»