Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Ես հաղթահարեցի իմ անձնական տեսակետը եւ համաձայնեցի այդ որոշման հետ»

Դեկտեմբեր 03,2012 11:43

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ ճեպազրույցում բացատրեց, թե ինչու ինքը համաձայնեց, որ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությունը հետաձգեն մինչեւ 1 տարի ժամկետով. «Քանի որ իշխող կոալիցիան մեծամասնություն ունի բոլոր հանձնաժողովներում, ուզենք թե չուզենք, մենք հաշվի պետք է նստենք այդ հանգամանքի հետ: Ես նորմալ վերաբերվեցի այդ առաջարկությանը, հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու: Բնական է, նաեւ ԱԺ-ն չէր քվեարկելու հօգուտ այդ հարցի, եւ մենք ունենալու էինք տապալված նախաձեռնություն: Դա կանխատեսելի սցենար էր: Ուզում եմ վստահ լինել, որ իրենք իրենց խոսքի տերն են, եւ այդ հանձաժողովը կստեղծվի իմ նախաձեռնությամբ՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ես այդ հարցը կրկին կբարձրացնեմ, բոլոր ուժերը միակարծիք կլինեն»:

Aravot.am-ի հարցին՝ դա «փափուկ բարձ» չէ՞՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես այդպիսի որակումներ չեմ ուզում տալ: Ես ուզում եմ հավատալ, որովհետեւ ՀՀԿ-ն հրապարակավ հայտարարեց իր այդ դիրքորոշման մասին, որ պատրաստ են նախագահական ընտրություններից հետո քվեարկել այդ հանձնաժողովի ստեղծման օգտին: Քանի որ սա միայն իմ հարցը չէ, նախեւառաջ 10 սպանվածներ մենք ունենք, բազմաթիվ վիրավորվածներ ունենք, հազարավոր հալածյալներ ունենք, եւ խնդրի կարեւորությունից ելնելով, այո, եթե կուզեք, ես ինչ-որ չափով հաղթահարեցի նաեւ իմ անձնական տեսակետը եւ համաձայնեցի այդ որոշման հետ»:

ՀԱԿ պատգամավորը նաեւ ասաց, որ իրենք մասնագիտական գնահատականներ պետք է տան հանձնաժողովում եւ փորձեն զերծ մնալ քաղաքական գնահատականներից: Նրա խոսքերով՝ «Հանձնաժողովի խնդիրն այնքան կարեւոր է, որ այսպիսի լուրջ զիջումների ես գնացել եմ նաեւ գիտակցաբար: Ես իմ գիտակցական կյանքում շատ բան եմ տեսել, եւ պատրաստ եմ էլի դժվարությունների հանդիպել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31