Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Էդ ի՞նչ դատախազ ա, դրան ո՞վ ա դիպլոմ տվել »

Դեկտեմբեր 03,2012 11:30

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ՀԱԿ-ի առաջարկը՝ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, ներկա էր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա դժգոհեց, որ մշտապես իր բացակայությունը դառնում է շահարկման առարկա, որ նիստի օրերը համընկնում են իր գործուղումների հետ: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պարոն Ուրիխանյան, ես չէի իմանում, որ ԱԺ-ում ամեն ինչ պետք է համաձայնեցնել ձեր թռիչքների հետ: Մենք իրականում փորձեցինք հնարավորություն ընձեռենք, որ բացակա անդամները լինեն նիստին ու իրենց դիրքորոշումը հայտնեն: Դուք պետք է շնորհակալություն հայտնեիք»:

Ինչպես տեղեկացրել ենք, Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 1 տարի ժամկետով, եւ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը խոստացան դրան կողմ քվեարկել:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ քաղաքական մեծամասնությունը կարող էր ընդգրկել մեծ օրակարգ: «Մեզ այդ քաղաքական դիվիդենտից էլ են զրկում, էլի, որ մենք կարողանայինք ասել՝ հարցը մտցրեցինք մեծ օրակարգ, բայց ոչինչ, դրան էլ ենք փիլիսոփայորեն մոտենում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Դավիթ Հարությունյանը գովեց Ջհանգիրյանի ելույթը՝ Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հետ կապված՝ ասելով, որ դա պրոֆեսիոնալ ելույթ էր:

Նա տեղեկացրեց, որ նախորդ նիստին Գագիկ Ջհանգիրյանի՝ ԼՂՀ սպառազինությունն օգտագործելու, հատուկ միջոցներ կիրառած ենթասպաների, լիցքի հետացատկի հետ կապված բարձրացրած մի քանի հարցերի առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան եւ ՀՔԾ, ստացել պատասխաններ: Մասնավորապես հարցին, թե ինչո՞ւ է քրգործ հարուցվել 104 հոդվածի երկրորդ մասի 11 կետով, պատասխանել են, որ իրականում այդ կետով չի հարուցվել քրգործը, այլ նշում են, որ հարուցվել է 104 հոդվածի հատկանիշերով, այսինքն՝ սպանություն, այլ ոչ թե կոնկրետ կետով:

Այդ պատասխանները Գագիկ Ջհանգիրյանին բարկացրին. «Մի բան ասեմ, էլի, ախր չի կարելի տենց պատասխաններ գրել-ուղարկել: Ես ձեզ հավատացնում եմ, որ այդպիսի բան չի կարող լինել, թե 104 կետով ենք հարուցել: Եթե մենք բանասերներ լինեինք, նման պատասխաններ կարող էին գրել մեզ ուղարկել: Դա ուղղակի մեզ ձեռ են առում: Այդպիսի հարց լիներ, դատախազը գործը կվերցներ, կխփեր այդ քննիչի գլխին: 14 կետից որո՞վ նա քննություն պիտի կատարեր՝ խուլիգանական դրդումներ է, հղի կնոջ սպանություն է, ո՞նց կարելի է տենց բան ուղարկել մեզ ու ներկայացնել այստեղ, թե դա պատասխան է: Չի կարելի անթել հեռախոսի նման մենք ասենք, իրենք պատասխաներ ուղարկեն, թող գա ինձ ասի 104 հոդվածով է հարուցել քննիչը: Էդ ի՞նչ դատախազ ա, դրան ո՞վ ա դիպլոմ տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31