Երեկ թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրություններում նախնական տվյալներով, առաջադրված երեք թեկնածուներից հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը՝ 18.805 քվեներով: Երկրորդ տեղում է «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը՝3680 քվեով: Ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանին էլ քվեարկել են 461 ընտրող:
Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում 64.763 ընտրող է գրանցված: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 23.830: Անվավեր է ճանաչվել 874 քվեաթերթիկ:
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված երկու թեկնածուներից նախնական տվյալներով կրկին հաղթել է հանրապետական թեկնածուն՝ Արման Սահակյանը՝ 13.337 քվեով: Իսկ ՀԱԿ թեկնածուն՝ Մուրադ Գրիգորյանի օգտին քվեարկել է ընդամենը 3237 ընտրող:
Թիվ 35 ընտրատարածքում գրանցված 55. 971 ընտրողներից ընտրության է գնացել 17.421 ընտրող: Անվավեր է ճանաչվել 834 քվեաթերթիկ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ