Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:
Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկայացնելուց հետո, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել` այդ ընտրությունների նկատմամբ հասարակության մոտ առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները:
Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:
Կարդացեք նաև
ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ