Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողմ են քվարկելու Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ՀԱԿ առաջարկին, բայց՝ պայման են դնում

Դեկտեմբեր 03,2012 11:00

 

Այսօր ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու հետ կապված հետաքրքրվեց նախաձեռնության հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից, թե ինչու է որոշել հիմա՝ ընտրություննրից առաջ նման հանձնաժողով ստեղծել: Այդ հարցի պատասխանը Գագիկ Ջհանգիրյանը տվել էր դեռ նախորդ նիստին՝ վստահեցնելով, որ ժամկետները կարող են փոխել, քանի որ սա իրենց համար քաղաքական շահարկման հարց չէ: Այդ նիստին Էդմոն Մարուքյանը չկար, ուստի ՀԱԿ պատգամավորը նրան էլ վստահեցրեց, որ ժամկետները էական չեն, կարող է նման հանձնաժողով ստեղծվել մարտի 10-ին՝ ընտրություններից հետո:

Էդմոն Մարուքյանն իր մասնակցության հարցը բարձրացրեց՝ հանձնաժողովի աշխատանքներին: «Ես պրոբլեմ չեմ տեսնում»,-ասաց պարոն Ջհանգիրյանը, ավելացնելով, որ եթե ստեղծվի այդ հանձնաժողովը, որոշումներն այնտեղ կոնսենսուսով պետք  ընդունվեն:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրենց դիրրքորոշումները, ըստ որի, ճիշտը ֆորում ստեղծելն է, որտեղ կլինի հավասարակշռված քննարկում եւ եզրակացություն: Առաջարկվեց հանձնաժողովի կազմում մեծամասության անդամների թվին հավասար անդամներ ներգրավվեն մյուս խմբակցություններից: Ըստ Դավիթ Հարությունյանի, Գագիկ Ջհանգիրյանը նիստում ներկայացրեց ոչ քաղաքականացված, մասնագիտական ելույթ ու գնահատականներ, բայց իր ներկայացրած նախագծում կան քաղաքական կետեր: Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց կոնսենսուսի համար այդ բոլոր կետերը հանել, վերաձեւակերպել, խմգագրել. «Խնդիր չեմ տեսնում»:

Դավիթ Հարությունյանի խոսքերով. «Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ 1 տարով: Բայց   ՝ պայմանով. «Եթե հարցի քվեարկությունը լինի մինչեւ նախագահական ընտրություններ, մենք դեմ ենք քվեարկելու: Բայց ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը պատրաստ են կողմ քվեարկել, եթե այն հետաձգվի ընտրություններից հետո»: Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատելով, որ դրական մթնոլորտ կա, բայց խնդրեց հարցը օդի մեջ կախած չպահել, ու նախագծում գոնե ֆիքսել, որ հանձնաժողովի աշխատանքները պետք է սկսեն , ասենք, մայիսի 1-ին՝ աշխատավորների տոնի կապակցությամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Գագիկ Ջհանգիրյանի հետ, որ եթե կողմ են դրան, ինչո՞ւ հիմա չքվեարկեն, չքննարկել, որ տվյալ հանձաժողովը իր աշխատանքները սկսելու է կոնկրետ մի ժամկետի շրջանակներում: Գագիկ Ջհանգիրյանը մի քիչ դժգոհեց, բայց հետո համաձայնեց. «Ինչ իմանանք մայիսին ուժերի ինչ հարաբերակցություն կլինի, այս տարբերակը կներեք, էլի, ոնց որ…շատ կուլտուրական բառ կա»:

Քննարկումները հանձնաժողովում դեռ շարունակվում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31