Քիչ առաջ 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը հորդանանցի Ադել Ալմատբուլիի նկատմամբ դժվարին պայքարում 22:11 գեղեցիկ հաշվով հաղթանակ տարավ: Մրցակիցը փորձում էր առաջին իսկ վայրկյաններից արագ տեմպ հաղորդել պայքարին, սակայն հայ բռնցքամարտիկը ոչ միայն գրագետ էր պաշտպանվում, այլեւ ավելի արդյունավետ էր գործում հակագրոհներում: Առաջին ռաունդն ավարտվեց Հենրիկի մեծ առավելությամբ՝ 9:6: Հետագա պայքարն ընթացավ նույն սցենարով, միայն թե բռնցքամարտիկները մեկական զգուշացում ստացան՝ մարտի կանոնները խախտելու համար: Իսկ երբ հնչեց եզրափակիչ գոնգը, լուսատախտարի վրա վառվեց 22:11 «գոլդ» հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ