Այսօրվանից Շիրակի մարզը Միքայել եպիսկոպոս Աջապահյանից բացի, կունենա երկրորդ հոգևոր առաջնորդ: Բանն այն է, որ կաթողիկոսը մարզի երկրորդ քաղաքը` Արթիկն իր հարակից 23 գյուղերով , առանձացրել է, այն գործելու է որպես առանձին թեմ, եւ թեմի առաջնորդ է նշանակել Մայր աթոռի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, բավականին երիտասարդ է` 36 տարեկան, իսկ որ ամենակարևորն է` ծնունդով կաթողիկոսի գյուղից է` Ոսկեհասկից: Փաստորեն, Շիրակի մարզը բաժանվեց երկու թեմերի, Արթիկն առանձնացավ, իսկ մնացած տարածքները մնացին շիրակցիների կողմից անչափ սիրված Միքայել եպիսկոպոս Աջապահյանին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ