Այսօր թիվ 35 ընտրատարածքում, ԱԺ լրացուցիչ ընտրությունները լուսաբանելիս, ականատես եղանք, թե ինչ ողորմելի պայմաններում էին գտնվում մի քանի ընտրատեղամասեր:
Արցախ թաղամասի «Ծիածան» մակապարտեզը տեսնելով` կարելի էր ապշել, որ 21 դարում այսպիսի տխուր վայր գոյություն ունի` հնադարյան շենքով, անհարմար կոմունալ պայմաններով, փտած, դարն ապրած կահույքով:
Իսկ
Ստորմմաշինա թաղամասի սամբո ձյուդոյի դպրոցի դահլիճում աննկարագրելի ցուրտ էր, վառարաններն անգամ ի վիճակի չէին տաքացնել մեծ ու չվերանորոգված սպորտդահլիճը: Հանձնաժողովականները տաքուկ տեղ էին փնտրում` ցրտից կապտած ձեռքերը տաքացնելու ու նորից աշխատելու համար: Բանը հասել էր նրան, որ երբեմն –երբեմն դուրս էին գալիս արևի տակ տաքանալու: Հանձնաժողովականներից մեկը նույնիսկ կատակեց` ասելով. «Լավ չէր քվեախցերը դրսում տեղադրեիք, գոնե արևը մի բանով օգներ, թե չէ վառարաններն էլ էդ հսկա տարածքը չեն տաքացնում, հնար չկա»: Վերջիններս նաև հպարտացան, որ չնայած այդ փտած ու ցուրտ շենքին, Գյումրին ամեն տարի աշխարհին սամբաձյուդոյի չեմպիոններ է տալիս : Այդուհանդերձ զարմանալի է, որ ընտրատեղամասը այսպիսի ամայի վայրում է, երբ պարտավոր են քիչ թե շատ հարմարավետ, վերանորոգված տարածք ընտրել, պատշաճ, նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել, 18 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճան , իսկ այս ամենն ապահովելը, ըստ Ընտրական օրենսգրքի, քաղաքապետի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պարտականությունն է, այսինքն տվյալ դեպքում Սամվել Բալասանյանի և նրա սանիկի` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի, ով նաև թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ