Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին շարունակվում են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մենամարտերը:
Առավոտյան Հայաստանի հավաքականը եւս մեկ կորուստ տվեց մրցապայքարում: 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը միավորների 4:14 տարբերությամբ պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչ Ջայ Տապու Օպետայային: Դա Հայաստանի չորրորդ կորուստն էր աշխարհի առաջնությունում: Պայքարի մեջ մնացել է հայաստանցի վեց բռնցքամարտիկ: Քիչ հետո ռինգ կմտնի 52 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը: Նրա մրցակիցը լինելու է հորդանանցի Ադել Ալմատբուլին, իսկ օրվա վերջին մենամարտն անցկացնելու է Նարեկ Մելքոնյանը: Նա +91 կգ քաշային կարգում հանդիպելու է Թուրքիայի ներկայացուցիչ Յասին Յիլդիրիմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ