ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքը թիվ 1 ընտրատարածքի «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, լի էր զանգվածային խախտումներով:
Քիչ առաջ Ս. Սաֆարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պարոն Սաֆարյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետի անվան հետ կապվող տաքսի ծառայություններով եւ քաղաքապետարանի ենթակայության տակ ինչ-որ կերպ գտնվող երթուղային տաքսիները գծերից հանվել են ու մարդկանց խմբերով տեղափոխել ընտրատեղամասեր. «Մարդկանց խմբերի հետ նշանակված են եղել մարդիկ, որոնք մինչեւ տեղամասի մուտքը հոգեբանորեն եւ այլ մեթոդներով ճնշում են գործադրել , եւ ընտրողը տեղամաս է մտել ուղղորդված, ճնշված եւ խեղճացած եւ ազատ ընտրություն անելու վախերով»:
Պարոն Սաֆարյանն ասաց նաեւ, որ արձանագրել են դեպք, երբ սկեսուրը տեղամասում պարզել է, որ ընտրություններին չմասնակցած իր հարսի փոխարեն արդեն քվեարկություն է արվել:
Կարդացեք նաև
Պարոն Սաֆարյանը նաեւ անտրամաբանական համարեց, թե ինչու ուրբաթ օրը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց սովորական թանաքանյութ տրամադրելու իր առաջարկը, եթե այսօր կեսօրին թանաքանյութի օքսիդացման ահազանգից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հորդորեց օգտագործել սովորական թանաքանյութ. « Պարոն Մուկուչյանը այսօր կեսօից հետո ասաց այն, ինչ կարող էր ասել երեկ: Առավել քան կարող էր ասել երեկ, որովհետեւ մայիսի 6-ին տեսել էինք այս ամենը: Հետեւաբար, եթե պարոն Մուկուչյանը, իմանալով մայիսի 6-ին տեղի ունեցածը իր որոշումը, որ կարող էր կայացնել երեկ ու կայացնում է այսօր, նշանակում է պարոն Մուկուչյանը գիտեր՝ ինչ է կատարվելու մինչեւ կեսօր եւ ինչու է պետք միայն կեսօրից հետո փոխել թանաքները»:
«Սիրուն թատրոն էր»,- հավելեց Անահիտ Բախշյանը: Նա նաեւ պատմեց, որ տեղամասում, երբ մի կնոջ անձնագրում դրոշմակնիքն է փորձել գտնել ու չի տեսել, ընտրողն ինքն է խուճապի մեջ ընկել.«Ասաց, վայ, վաղը ես ոնց ապացուցեմ, որ եկել ու քվեարկել եմ: Ասացի հանրապետականի օգտին, չէ՞»: Ասաց հա, բա ոնց»:
Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելուն, պարոն Սաֆարյանն ասաց, որ նման խոսակցություններ կան: Իր ընտրողներից մեկն էլ հանրապետական թեկնածուից գումար է վերցրել, բայց քվեարկել իր օգտին
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ