Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ու՞ր են գնում երիտասարդները. Ուսանողական ժամանցի մասին

Դեկտեմբեր 02,2012 17:32

 Երիտասարդություն, ուսանողական տարիներ և ժամանց: Միասին հաճելի ժամանակ անցկացնելու ցանկությունը մեծ է, իսկ զվարճանքի վայրերը` շատ, սակայն դրանք բոլորն էլ առնչվում են գումարի հետ, և ոչ բոլոր ուսանողների համար են մատչելի: Ծնողներից ֆինանսական կախվածության մեջ գտնվելն ու աշխատանք չունենալը շատերին ստիպում է սահմանափակվել միայն բուֆետում կամ արագ սննդի կենտրոներում զրույցներ անելով: Ֆինանսական կողմից բացի` կան նաև այլ պատճառներ. դրանցից մեկը ժամանակի խնդիրն է: Շատ ուսանողներ իրենց ուսումը համատեղում են աշխատանքի հետ, մի մասն էլ սովորում է երկրորդ հերթով: Այնուամենայնիվ շատերին հաջողվում է գտնել հետաքրքիր լուծումներ:

Թե ուր են նախընտրում գնալ երիտասարդները դասերից հետո, փորձեցինք պարզել մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնակցել է 40 ուսանող: Ամենաշատ հնչող պատասխաների թվում են հետևյալ վայրերը. պիցերիա, սրճարան, կարաոկե, թատրոն, կինո և այլն: Շատ ուսանողներ էլ նախընտրում են գնալ թանգարաններ, ցուցահանդեսներ, հասարակական կազմակերպությունների կազմակերպած միջոցառումների և այլն: Վերջիններս սովորաբար անվճար են լինում: Ժամանցի վայրերում էլ ուսանողների համար գործում են զեղչեր: «Եթե ցանկությունը մեծ է լինում, անպայման հանգում ենք որևէ հայտարարի: Խմբի ուսանողներով գոնե երկու շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք ինչ-որ մի վայրում, որտեղ կկարողանանք լիաթոք ուրախանալ, կտրվել դասերից ու մի լավ բամբասել»,-ասում է 22-ամյա Քնարիկը: Իսկ 49-ամյա Արթուրը պատմում է՝ իր ուսանողական տարիներին թեպետ զվարճանքի վայրերն այնքան էլ շատ չէին, սակայն միշտ էլ երկընտրանք եղել է. «Կուրսեցինեով գնում էինք թատրոն, կինո: Պատահում էր, որ մեր կրթաթոշակների միջոցով մի քանի օրով մեկնում էինք որևէ երկիր՝հիմնականում շաբաթվա վերջի օրերին, որպեսզի շատ չբացակայենք դասերից: Մենք երբեք չէինք ձանձրանում»,-ասում է նա:

Եթե աշնան սկզբին բարվոք եղանակի շնորհիվ ուսանողները կարողանում են միասին զբոսնել Հանրապետության հրապարակում, Օպերայի և հարակից այլ տարածքներում՝ անցկացնելով իրենց ազատ ժամանակը, ապա ձմռան ցրտի պատճառով շատերը չեն օգտվում այդ հնարավորությունից: Գերադասում են այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան ուրախանալ, զրուցել և միաժանակ չեն անհանգստանա իրենց առողջության մասին: «Որևէ տեղ գնալուց առաջ հետաքրքվում ենք՝ ցուե րտ է այնտեղ, թե` ոչ, որպեսզի չմրսենք, չհիվանդանանք ու չբացակայենք դասերից,-ասում է 21-ամյա Լուիզան ու հավելում,-երբեմն 5 ընկերուհիներով գումար ենք հավաքում, կատարում անհրաժեշտ գնումներ ու ամեն անգամ գնում մեզանից մեկի տուն: Այդպես ավելի ազատ ենք լինում, բացի այդ՝ քիչ գումար ենք ծախսում»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31