Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել և զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել: Եզակի տեղամասերում միայն արձանագրվել են խնդիրներ` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, ԿԸՀ նախագահի այցելության պահին արդեն կարգավորված է եղել:
Տեղեկությունը, թե «ԿԸՀ նախագահը հանձնաժողովների անդամներին հորդորել է տնից թանաքներ բերել ու շուտ օքսիադացող թանաքները մշտական թանաքներով փոխարինել», չի համապատասխանում իրականությանը, իսկ նման զրույցներ որևէ անձի հետ ընդհանրապես տեղի չեն ունեցել:
ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց: Այցելություններն ընտրական տեղամասեր իրականացվել են առանց որևէ մեկին նախապես զգուշացնելու:
ԿԸՀ մամուլի ծառայություն