Այսօր Նոր Նորքի 1/29-ը տեղամասում ընտրություն կատարեց նաեւ թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Քվեարկությունից հետո պարոն Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ թեեւ օրը գեղեցիկ օր է, սակայն իր նախընտրական շտաբում օրը սկսվեց բազմաթիվ աղաղակող ահազանգերով: ՄԵս ուզում եմ վստահ լինել, որ այսքան ապօրինություններից հետո ես հաղթելու եմ: Եթե չլինեին այդ ապօրինությունները, ես կարող էի ավելի վաղօրոք ավելի վստահ զգալ իմ հաղթանակի հարցում, սակայն պետության եւ հանձնաժողովների կողմից ստեղծվել են մեծ ռիսկեր, ես իմ համակիրների ու հանձնաժողովների անդամների փորձում են կանխել այդ ապօրինությունները: Արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք ինձ հիմք են տալիս արդեն հայտարարելու, որ այս ընտրությունների ընթացքը ժողովրդավարական ու ազատ, արդար չեն: Այնուամենայնիվ վստահ եմ, որ նույնիսկ այս անհավասարության պարագայում ես հնարավորություն ունեմ այս ընտրություններում լինել հաղթող»,- հայտարարեց նա:
Ստյոպա Սաֆարյանի շտաբում ահազանգ ստացվեց, որ Նոր Նորքի հանրակացարանի մոտ 32 համարի երթուղային տաքսիով մարդկանց ցուցակներով ընտրատեղամաս են տեղափոխում: “Ա1+”-ի նկարահանող խումբը տեղում արձանագրեց մարդկանց: Երթուղայիններց մեկում նստած տատիկը անձնագիրը ձեռքին ամեն կերպ խուսափում էր տեսախցիկից, իսկ ապա՝ ասաց: “Ես գնում եմ ձայն տալու”: “Ո՞ր ընտրատեղամաս եք գնում”,- մեր հարցին նա պատասխանեց: “Ես այնտեղ կասեմ”: Քիչ անց տատիկը դուրս եկավ երթուղայինից ու գնաց: Այդ ընթացքում երթուղայինի վարորդը մեզ փորձում էր վստահեցնել, թե իրենք գծից դուրս են եկել՝ թաղման համար մարդկանց տեղափոխելու համար: Նշենք, որ հանրակացարանների հարակից տարածքում գերեզմաններ են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ