«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը:
«Հայտարարություն-ահազանգ
Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպի մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ»: