Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթապահություն դատարաններում

Դեկտեմբեր 02,2012 12:39

Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2012թ. նոյեմբերի 30-ի հրամանով, հաշվի առնելով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումները դատարանին ներկայացնելու դեպքում այն ստանալու և դատարան մուտքագրելու անհրաժեշտությունը, դեկտեմբերի 1-ին և 2-ին (ոչ աշխատանքային օրեր) նշանակվել է հերթապահություն:

Տեղեկացնում ենք, որ ընտրական իրավունքի վերաբերյալ հայցադիմումները դատարանի գրասենյակում շարունակվում են ընդունվել նաև այսօր, դեկտեմբերի 2-ին:

Միաժամանակ հայտնվում է, որ ընտրական իրավունքի վերաբերյալ վեճերի քննության համար հերթապահություն է նշանակվել նաև Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում:

Դատական դեպարտամենտի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31