Այսօր ԱԺ լրացուցիչ ընտրություններ են ընթանում նաեւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Այստեղ մրցակցում են ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից Արման Սահակյանը:
Կետրոնական ընտրական հանձնաժողովից Aravot.am-ին տեղեկացրին, որ առավոտյան այդ ընտրատարածքում թանաքանյութի օքսիդացման կեղծ ահազանգ է տարածվել: Ընտրատարածքային ընրական հանձնաժողովի նախագահը շրջել է տեղամասերում ու նման դեպք չի գրանցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ