Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ, և երբ «Գազ 3110» մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է 3-րդ «սեկցիայում», լիցքավորման ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ավտոմեքենան պայթել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքվածների պատմելով, ավտոմեքենայի գազաբալոնը եղել է ամյակի գազաբալոն, և պայթելուց հետո գազաբալոնի որոշ դետալներ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ կայանած «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 33 ՏT 858 համարանիշի ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով «Գազ 31»-ն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի