Բելգիացի ուսանողը, որին անցած գիշեր անգիտակից վիճակում գտել էին Ստամբուլի Բեյողլու փողոցում, մահացել է հիվանդանոցում: Հայտնում է «Սի էն էն թուրք»-ը:
20-ամյա ուսանող Նաթան Վան Իսեղմանին տեղափոխել էին հիվանդանոց վկաների կողմից ոստիկանություն և բուժօգնություն կանչելուց հետո, բայց բժիշկներն անկարող էին փրկել նրան:
Դեպքի հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է սկսել և դեռ չի հայտնաբերել մարդասպանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև