Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում քո հետ շփվել». Փոփոխական սեր

Դեկտեմբեր 01,2012 18:52

«Ես որոշեցի հետ չմնալ իմ ընկերուհիրներից՝ նույնիսկ սիրային հարաբերությունների հարցում»,-ասում է 20-ամյա Էլիզան: Պատմում է՝ սովորում էր առաջին կուրսում էր, երբ համալսարանական միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթանում է իր համակուրսեցու եղբոր` Լիայի հորեղբոր տղայի ՝Լևոնի հետ: «Մենք նստել էինք նույն շարքում՝ կողք-կողքի, կարելի է ասել` չէինք հետևում միջոցոառմանը, անկաշկանդ զրուցում էինք: Լիան երբեմն մեզ հանդիմանում էր՝ «մի քիչ լուրջ եղեք, ինչի՞ եք էտքան ծիծաղում»: Նկատողություն ստանալով կազմակերպիչներից մեկի կողմից՝ դուրս են գալիս, Լիան էլ նրանց ետևից: «Ես սկսեցի ամաչել իմ պահվածքից՝մանավանդ Լիայի խիստ հայացքից հետո: Սակայն չէի կարողանում ինձ զսպել, որովհետև Լևոնը հումորի մեծ զգացում ուներ, ամբողջ ժամանակ կատակներ էր անում»: Նրանք մի քիչ զրուցում են, այնուհետև տղան Էլիզային տուն է ճանապարհում, ապա հաջորդ օրերին տարբեր պատրվակներով գալիս է համալսարան: Էլիզայի խոսքով՝ սկզբում չէր հասկացել, որ ինքը դուր է եկել Լևոնին, սակայն երբ մի անգամ տղան նրան առանձին հանդիպման է հրավիրում, սկսում է կասկածել. «Սովորաբար եթե ինչ-որ տեղ էինք գնում, ապա Լիան էլ մեզ հետ էր լինում, մեր հարաբերությունները զուտ ընկերական էին: Բացի այդ՝ Լիան ոչինչ չէր ակնարկել իր եղբոր զգացմունքների մասին: Նա իմ ընկերուհին էր, մտածում էի, որ նա անպայման կհաղորդեր այդ մասին, սակայն դա ինձ տարօրինակ թվաց»,-ասում է էլիզան: Առաջին մի քանի հանդիպումների ժամանակ արտասովոր ոչին չի նկատում: Նրանք սկսում են զրուցել նաև հեռախոսով, սակայն ոչ ամենօր: Եվ ահա որոշ ժամանակ անց Լևոնը նրան նվիրում է «սմայլիկ» խաղալիք և խոստովանում իր զգացմունքների մասին. «Նա համբուրեց այտս ու ասաց. «Ես սիրահարվեցի քո ժպիտին, քո անկեղծությանը: Ուզում եմ, որ իմ ըներուհին լինես: Այսքան ժամանակ ոչինչ չէի ասում, որովհետև փորձում էի հասկանալ, թե ինչ եմ զգում, որպեսզի չսխալվեմ ու քեզ ցավ չպատճառեմ»,-պատում է Էլիզան: Վերջինս տղային բացատրում է, որ շատ է կապված նրա հետ և որոշ զգացմունքներ է տածում, սակայն չի կողմնորոշվում, թե իրականում ինչ է զգում: Աղջիկը նրանից ժամանակ է խնդրում, սակայն վերջիվերջո տալիս է իր համաձայնությունը: «Բոլոր ընկերուհիներս արդեն գտել էին իրենց երկրորդ կեսին ու այդ առումով ես ինձ մի քիչ միայնակ էի զգում, բացի այդ՝ նրանք ինձ ոգևորում էին ու համոզում, որ ես Լևոնին դրական պատասխանեմ՝ մանավանդ Լիան, ով այնքան ուրախ էր և արդեն ինձիր հարսիկն էր համարում»,-պատմում է Էլիզան:

Զույգի հարաբերությունները «խաղաղ պայմաններում» շարունակվում են երկու տարի: Մինչ այդ ՝տղան ավարտում է համալսարանը և անցնում աշխատանքի: Ինչպես ասում է Էլիզան, միմյանց հետ քիչ ժամանակ անցկացնելու պատճառով նրանց հարաբերութուններում որոշակիորեն սառնություն է նկատվում, իսկ վեճերը դառնում են անխուսափելի. «Ես, իհակե, ուրախ էի նրա հաջողություններով, բայց ինձ թվում էր՝ նա դարձել էր էգոիստ, իսկ ինձ արգելում էր այնպիսի բաներ, որ նախկինում երբեք դեմ չէր եղել: Ես փորձում էի այդ մասին չասել Լիային,-պատմում է Էլիզան ու հավելում,- մենք որոշել էինք լրջացնել մեր հարաբերությունները, պաշտոնապես ծանոթանալ նրա ծնողների հետ, այդ իսկ պատճառով շատ հաճախ լռում էի ու հանդուրժում»:
Սակայն մի օր (մեկ շաբաթ հետո տղան աղջկան պետք է ծանոթացներ իր ծնողների հետ), երբ Լևոնը գիշերվա ուշ ժամին հարբած վիճակում զանգում է նրան ու այդ պատճառով սկսում են վիճել: Էլիզայի համբերությունը հատնում է սահմանը. «Նա ինձ ասաց. «Նեռվերս կերար, չեմ ուզում քո հետ շփվել և նման բաներ: Չեմ կարող նկարագրել, թե ես ինչ զգացի այդ պահին»:
Հաջորդ օրը տղան զանգում է և ներողություն խնդրում, սակայն աղջիկը, վիրավորված լինելով, պատասխանում է, որ ներում է նրան, բայց այլևս չի ցանկանոււմ շարունակել շփումը: Լևոնը բազմիցս փորձում է ետ վերադարձնել իր սերը, սակայն ապարդյուն. Էլիզան վճռական էր տրամադրված: «Պատահել է, որ մենք բաժանվել ենք ու կրկին հաշտվել, սակայն այս դեպքում ուրիշ էր: Ես երբեք չեմ հանդուրժի նման պահվածքը, ինչքան էլ սիրեմ նրան,-պատմում է Էլիզան ու հավելում,- ես հասկացա, որ չպետք է ժամանակից առաջ ընկնել, այն ժամանակ դեռ 17 տարեկան էի, աշխարհին ռոմանտիկ հայացքով էի նայում, իսկ հիմա ես գիտեմ, որ հաջորդ անգամ չպիտի սխալվեմ»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31