Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի

Դեկտեմբեր 01,2012 17:52

«Աշխարհում 24-րդ տարին է, որ դեկտեմբերի 1-ը հայտարարված է եւ նշվում է, որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի անդամ Մարինե Մարգարյանը:

Նրա պնդմամբ՝ կանխարգելում եւ բուժում, զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ` սա է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական ուղերձը.

«Միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը բեւեռել ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի խնդիրներին եւ բարձրացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը: Մեկ օրով չես կարող իրականացնել ամբողջ հանրապետությունում կանխարգելում ՄԻԱՎ-ի, սակայն իրազեկման այս ձեւը նույնպես ընդունելի է»:

Շոումեն, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովի խոսքով հարկավոր է հաճույք ստանալ կյանքից.

«ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ պետք է հասկանան, որ ավելի շատ իրենք պետք է դրա մասին խոսեն: Նրանք ունեն նույն իրավունքները ինչ մենք: Այսօր մենք վախենում ենք`վախենում ենք գնալ բանակ ծառայել, ամուսնության առաջին գիշերից, բաժանումից, պետք է հասկանանք, որ շատ կարճ ենք ապրում»:

«ՁԻԱՀ»-ի խնդրի ջատագովության խումբը միանալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին եւ «Հասնել Զրո-ի» համաշխարհային կարգախոսին, կազմակերպել էր ինտերակտիվ հանրային միջոցառում /վիկտորինա/:

Դավիթ Ամալյանը, Կարեն Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը եւ հանրային ճանաչում եւ սեր վայելող այլ մարդիկ ներկա էին միջոցառմանը եւ իրենց ներդրումն ունեցան ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում:

Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31