Լրահոս
Օրվա լրահոսը

IWPR. «Օսկարի ներկայացրած հայկական ֆիլմը»

Դեկտեմբեր 01,2012 17:01

«Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված հայկական ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկությունը հաղթում նախապաշարմունքներին: Բայց քանի որ ֆիլմում շոշափվում է նաև Ադրբեջանը, այն երկու ժողովուրդների համար ևս մեկ թունավոր վեճի թեմա է դարձել: Գրում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` նկատի ունենալով «Եթե բոլորը» ֆիմը: Ֆիլմում մի տղամարդ օգնում է ռուսահայ աղջկա, որ գնա իր հոր գերեզմանի մոտ ու ծառ տնկի այնտեղ: Հայրը մահացել է Ղարաբաղյան պատերազմում:

Ադրբեջանցի գրող Էլչին Հուսեյնաբայլին պնդում է, որ ֆիլմի սցենարը գողացել են իր 2010թ. գրված «Արևից կուրացած» պատմվածքից:

«Պատմությունը, որը ես եմ գրել այսպիսին է. հիվանդ ադրբեջանցի բժիշկը մտնում է Ղարաբաղի տարածք, որպեսզի կատարի իր պապի ցանկությունը` ծառ տնկի նրա տան բակում: Հերոսն ուզում է տեսնել իր հոր գերեզմանը, բայց տարածքը հայերի հսկողության տակ է գտնվում ու նրան ձերբակալում են: Սակայն երկար բանակցություններից հետո նրան թույլ են տալիս կատարել իր ցանկություն», – ասել է ազերի գրողը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում և եզրափակել, – «Նրանք օգտագործել են իմ պատմությունը, սակայն փոփոխել են իրենց ուզածի պես»:

ՊԽԼԻ-ն զրուցել է «Եթե բոլորը» ֆիլմի սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանի հետ, որն ասել է, որ ֆիլմի վրա երկար են աշխատել և ֆիլմի մտահղացումն ավելի շուտ է առաջացել, քան Հուսեյնբայլին տպագրել է իր գործը:

«Ֆիլմի սցենարը գրվել 2010թ. սկզբներին, իսկ նկարահանումները սկսվել են 2010թ. գարնանը: Մինչ պատմությունը գրելը մենք հանդիպել ենք մարդկանց, որոնք վերապրել են պատերազմը: Այդ մարդկանց հետ ծանոթանալուց ու խոսելուց հետո էր, որ ստեղծվեց ֆիլմի գաղափարը», – ասել է Պողոսյանը, – «Մենք նույն կերպ կարող ենք մեղադրել Ադրբեջանին մեր «Կարոտ» ֆիլմի պատմությունը գողանալու համար, որտեղ գլխավոր հերոսն անցնում է սահմանը, որ իր հայրենիքում մահանա»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31