Լրահոս
Օրվա լրահոսը

«Դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը». Վարդան Սեդրակյան

Դեկտեմբեր 01,2012 16:55

«1988 թ.-ին իմ ընկերներին ասացի, որ դառնալու եմ ՀՀ 4-րդ պրիզիդենտը: Իմ ամբողջ գիտակցական կյանքը անցել է այդ շեշտադրումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել պատրաստվող էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նրա պնդմամբ՝ ինքը կուսակցական ոչ մի խմբի անդամ չէ եւ պետական պաշտոն նույնպես չի զբաղեցնում.

«24 տարի մտածել ու շարժվել եմ այս ուղղությամբ: Կառավարման պետական համակարգում կա մի շատ կարեւոր էլեմենտ, որը Հայաստանում գոյություն չունի: Հնում պետության ղեկավարը նաեւ գերագույն քրմապետ էր, մեր պետության մեջ պակասում է այդ էլեմենտը»:

Էպոսագետը կարծում է, որ ազգային մտածողության հիմքն է պակասում մեր պետության մեջ` ժամանակն է, որ պետության հիմքում դնենք կրոնական ազգային մտածողությունը, որը վեր է ցանկացած քաղաքական մտածողությունից.

«Եթե կա մի բան, որ պետք է արվի, ուրեմն պետք է անես: Մարդ, երբ կոնկրետ նպատակ ու անելիք ունի, պետք է դնի իր թեկնածությունը: Միգուցե չկարողանամ հաղթել, բայց համոզված եմ, որ սա լինելու է իմ եւ ՀՀ երեք նախկին նախագահների հաղթանակը»:

Բանախոսը չի էլ պատրաստվում քաղաքական գործիչ դառնալ, Աստված նրան ազատել է այդ ծանր բեռից.

«Գալիս եմ արդարություն հաստատելու համար, իմ շուրջը պետք է համախմբվեն 3 նախկին նախագահները, մենք պարտավոր ենք երկիրը հանել այս վիճակից: Չեմ եկել որեւէ մեկի հետ մրցակցելու ու ինձ որեւէ մեկը չի հովանավորում»:

Վարդան Սեդրակյանը չի գալիս որեւէ մեկին ոչնչացնելու կամ կործանելու համար, քաղաքականության մեջ էլ էկզոտիկայի պակաս չի նկատում.

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է, որպես Հանրապետական կուսակցության դուստր ձեռնարկություն: Կան հարյուրավոր թեկնածուներ, սակայն ես առաջին օրվանից էլ ասել եմ, որ 3 մարդ է պատասխանատու»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31