Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրվում է սոցիալական ցանցի միջոցով շորթման մեջ

Դեկտեմբեր 01,2012 16:04

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է սոցցանցի միջոցով շորթման գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի, Իվան Ավագյանը 2012թ մարտ ամսին գործով չպարզված օրը, գումար շորթելու նպատակով «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցում «բուբու կուկու 123 21 գոդ, Էջմիածին Արմենիա, Ռոսիա» պայմանական անվամբ գրանցված անվանական էջից մուտք է գործել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակչուհի Ասյա Ասիլբեկյանի` նույն սոցիալական ցանցում գտնվող անձնական էջ, վերջինիս թվով 5 լուսանկարները վերբեռնել և տեղադրել է իր անձնական էջում, որից հետո վերջինիս հաղորդագրություն է ուղարկել և նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու, մասնավորապես, նկարները մոնտաժելու, պոռնկագրական բնույթի դարձնելու և համացանցի սպառնալիքով Ա. Ասիլբեկյանից պահանջել է 1 հատ 1000 դրամ արժողության բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման քարտ: Բացի այդ, 2012թ. մայիսի սկզբին, չպարզված օրը, դարձյալ գումար շորթելու դիտավորությամբ, նույն սոցիալական ցանցի իր անձնական էջից մուտք է գործել Երևան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Մինասյանի անձնական էջ, այնտեղից վերբեռնել վերջինիս դստեր՝ Սեդա Մինասյանի թվով 6 լուսանկարները, տեղադրել իր անձնական էջում և հաղորդագրություն էր ուղարկել Գ. Մինասյանին և նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու, մասնավորապես` նկարները մոնտաժելու պոռնկագրական բնույթի դարձնելու և համացանցում տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է և ստացել է բջջային հեռախոսի հաշվեկշռի՝ 20 հատ 1000 դրամ արժողության լիցքավորման քարտ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31