Վենեսուելական Դևերի պարը տոնը և հայկական «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում են, որը 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել է աշխարհի արվեստի տարբեր դրսևորումները և մշակութային ծեսերը պահպանելու համար: Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Մրցում են 51 թեկնածուներ ` հուսալով, որ այս տարի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը իրենց կընդգրկի այդ ցուցակի մեջ: Թեկնածուները կգնահատվեն դեկտեկմբերի 3-ից 7-ը: Ամեն օրվա վերջում կհայտարարվեն հաղթողների անունները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրվել է 1945թ. և հայտնի է իր համաշխարհային ժառանգության ցուցակով, որի մեջ ներառված է ավելի քան 1000 բնական և մշակութային վայրեր, որոնք համարվում են համընդհանուր կարևոր արժեքներ:
Վերջերս կազմակերպությունը կենտրոնացել է «ոչ նյութական» մշակույթի վրա, ինչպիսիք են լեզուն և ավանդույթները:
Կարդացեք նաև
Պետությունները կարող են դիմել կազմակերպության տարեկան 6.5 միլիոն դոլարանոց բյուջեից դրամաշնորհ ստանալու համար, որպեսզի փրկեն մահացող պատմական ժառանգությունները: Մինչդեռ մեծ մասը պարզապես ցանկանում է ներառված լինել «ներկայացուցչական ցուցակում», որի համար չկա ոչ մի դրամական օգնություն, բայց ապահովում է ճանաչում և լրատվամիջոցների ուշադրությունն է գրավում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ