Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Երեխաների միջեւ խտրականություն դնող ուսուցչին պետք է կիլոմետրերով հեռու պահել դպրոցից

Դեկտեմբեր 01,2012 14:07

«Ներառական կրթության նշանաբան է` կրթություն բոլորի համար: Ներառական կրթություն` նշանակում է, որ բոլոր երեխաները, որպես հասարակության անդամ,  պետք է սովորեն իրար հետ` մտավոր հետամնացից մինչ տաղանդավոր:  Նրանք պետք է իրար հետ մեծանան եւ միմյանց ընդունեն ինչպես որ կան, որ հետո բերանները բաց չնայեն սայլակի վրա նստած երեխային: Հայաստանը պետական մակարդակով եւ համապատասխան կոնվենցիաներով վավերացրել է ներառական կրթության նշանաբանը, իսկ թե ինչպես է այն կիրառվում, այլ հարց է: Մի դեպքում գրանցվում է հաջողություն, մյուս դեպքում` ոչ»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով. «Թեեւ Մանկավարժական համալսարանն անցկացնում է հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելու հմտությունների դասընթացներ, միեւնույնն է, մանկավարժների հարցում խնդիր կա: Մանկավարժի գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի, որ դասարան մտնելով` նա պետք է բավարարի բոլոր երեխաների կրթական կարիքները: Յուրաքանչյուր երեխայի պետք է իր աչքի առաջ ունենա, ինչը անելը դժվար չէ: Իսկ այն մանկավարժին, ով խտրականություններ է դնում երեխաների միջեւ, պետք է կիլոմետրերով հեռու պահել դպրոցից»:

Հոգեբան Արևիկ Բաբայանը ասաց. «Եթե երեխայի մոտ հարցեր են առաջանում իրենից տարբերվող երեխաների վերաբերյալ, ծնողը պետք է ճիշտ եւ սպառիչ պատասխան տա, բայց հաճախ խնդիրը հենց մեծահասակներից է գալիս: Նրանք երեխային դաստիարակում են իրենց մոտեցման համաձայն: Բայց սպառիչ պատասխանի դեպքում խնդիրներ չեն առաջանա: Հաճախ հատուկ կարիքներով երեխաների մասին բավարար տեղեկացված չենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31