«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը հայտարարում է, որ 1-ը դեկտեմբերի, 2012 – 1-ը մարտի, 2013 ժամանակահատվածում ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: «ՏաԹևերն» ուղևորներներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը:
«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
RVVZ Foundation