Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը:
Հայաստանի հավաքականի՝ ռինգ մտած հինգ բռնցքամարտիկներից չորսը պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին: Օրվա վերջին հաղթանակը մեր թիմի հաշվարկին բերեց 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, որն իր ընկերների նման մեկ գլխով բարձր գտնվեց մրցակցից՝ լատվիացի Նիկիտա Լիֆանովսից` վերջինի նկատմամբ առավելության հասնելով միավորների 22:4 հսկայական տարբերությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ