Ուոթըրթաունի (Բոսթոն) հայկական թանգարանում հաճախակի տրվող հարց է`ձեզ մոտ կա՞ Գևորգյանի նկարներից: Գրում է «Բոսթոն» պարբերականը:
Ամերիկայի հայկական գրադարան և թանագարանում նախատեսվում է ինչ-որ ժամանակ ցուցադրել Ջեք Գևորգյանի նկարներից, բայց թե երբ դեռ կոնկրետ որոշված չէ: Առնվազն մեկը` «1915 Ցեղասպանություն 1945», կցուցադրվի ապրիլին, երբ թանգարանը նշի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Ասել է Հայկ Տեր-Մանվելյանը, թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Նկարում պատկերված է երկու ձեռքերով բռնած կնոջ արյունոտ, կտրած գլուխ: Մի ձեռքը նացիստական համազգեստով է, մյուսը`թուրքական: Ասում են, որ այս նկարի արյանը գույները ստանալու համար Գևորգյանը մարդու արյունը խառնել է ներկի հետ:
Բժիշկ Ջեք Գևորգյանը կամ «Բժիշկ մահը» կյանքի օրոք հայտնի էր էֆթանազիան օրինականացնելու իր պայքարով: Բացի բժշկությունից նա զբաղվում էր նկարչությամբ և երգահանությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ