Այսօր ԱԺ-ում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Նա, իհարկե շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում: Զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով: Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում:
Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռեւս մինչեւ Մարտենսի ժամանելը: Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ