Գունազարդված քարտեզը ցույց է տալիս 222 երկներում մարդկանց կյանքի հավանական երկարությունը: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը` հիմնվելով Կենտրոնական հետախուզական գործակալության «Աշխարհի փաստագրքին»:
Ըստ այս քարտեզի, մեր տարածաշրջանում ամենալավը հայերի վիճակն է: Հայաստանում ապրողների կյանքի տևողությունը գնահատված է 75 տարի: Թուրքիայի և Վրաստանի բնակիչների ցուցանիշը 70 տարի է, Իրանինը` 67,5, իսկ Ադրբեջանինը` 60:
Ամենաերկարակյացները Մոնակոյում են` 89,68 տարի:
Վատագույն երկրները երկար ապրելու համար Աֆղանստանն է (49,72), Սվազիլենդը (49,42), Հարավային Աֆրիկան (49,41), Գվինեա Բիսաուն (49,11) և Չադը (48.69), այս երկներում մարդիկ մահանում են նախքան միջին տարիքին հասնելը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ