Youtube-յան վիճակագրությունը հասանելի է նաեւ ըստ տեսանյութերի տեղադրման եւ տարածման այս սոցիալական ցանցի առանձին բաժինների: Եւ այդ վիճակագրությունը մարդկանց հետաքրքրությունների մասին ուշագրավ պատկեր է տալիս:
Youtube-ի աղյուսակներում դիտարկեցի բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տեսանյութերը ըստ բաժինների:
«Կրթություն» բաժնում ամենադիտվածը Mickey Mouse ClubHouse-ն է (ավելի քան 152 միլիոն դիտում): Երկրորդ տեղում Thai Hot Stem Massage անվանումՍքրինշոթը Youtube-ից տեսանյութն է, որը իր անվանումով եւ շապիկով առնվազն բաց տեսարաններ է ենթադրում:
How to-ների «հիթ շքերթ»-ում ընդհանրապես վիդեոների մեծամասնությունը կնոջ կամ տղամարդու բաց մարմին են «հայլայթ»-ում:
Nonprofit & Activism բաժնում Youtube-ում սիրված վիդեոներից են My Sexy Countdown Blog-ը, Lesbian Love but Fag Fear?-ը: Տեսանյութերի շապիկների մասին չասեմ, չէ՞:
«Գիտություն եւ տեխնոլոգիաներ» բաժնումպատկերը գրեթե նույնն է՝ կանացի մարմնի տարբեր հատվածները պարտադիր են:
Մյուս բաժինները չթվարկեմ: Պատկերներն իրար նման են:
Ասածս ի՞նչ է: Հեռուստատեսությունում, թերթում, գրականությունում, կինոյում, ինտերնետում մեծ լսարան ունենալու համար մի քիչ էրոտիկան հաջողության երաշխիքներից է: Ու այդպես եղել է միշտ: Մեդիայի սպառման բնույթն է այդպիսին:
Ու ասածս բնավ այն չէ, որ պետք է պայքարել ինտերնետում էրոտիկ բնույթի բովանդակության դեմ: Ինտերնետը սահմանափակելու կամ ինտերնետի կարգավորման ազգային օրենքի անհրաժեշտություն էլ չկա: Ինտերնետը հանգիստ թողնենք ու միանանք ինտերնետի ազատության համար #freeandopenշարժմանը, օրինակ:
Ի վերջո, The Known Universe իրոք կրթական վիդեոյի 252 հազարը գերազանցող դիտումների թիվն էլ հուսադրող է: Ու նույն Youtube-ն ունի Կրթություն անվանումով շատ օգտակար ու կիրառելի ենթակայք:
Գեղամ Վարդանյան, Media.am