Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ռիժկովը Գյումրու նորընտիր քաղաքապետի հետ ոտքով շրջեց իր անունը կրող ճեմափողոցում

Նոյեմբեր 30,2012 20:10

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորների ու Ռուսաստանից ժամանած պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում էր ռուս պետական ու կուսակցական գործիչ , ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ դեռևս նախորդ քաղաքապետի հիմնած ավանդույթի համաձայն, աշխատակիցները ընդունեցին ու դիմավորեցին ծափահարություններով: Հետաքրքիրն այն է, որ հյուրը շենքից դեռ ներս չմտած ու աստիճաններով չբարձրացած`նրան ծափահարում են 2-րդ ու 3-րդ հարկերից:

Գյումրու նորընտիր քաղաքապետի առանձնասենյակում Սամվել Բալասանյանը մեծարեց հյուրին ու իր բառերով ասած զեկուցեց, թե ինչ է պատրաստվում անել հարազատ քաղաքի համար: «Քանի որ դուք շատ մեծ լումա ունենք այս քաղաքի կառուցման համար, ուզում եմ զեկուցել Ձեզ, թե ինչ եմ անելու»,-ասաց քաղաքապետը:

Պարոն Բալասանյանի զեկույցի տեքստը շատ չտարբերվեց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններին ներկայացրածից: Նա դարձյալ կրկնեց, որ ամեն ինչ անելու են տուրիստներին Գյումրի բերելու, այս քաղաքը «Sport City» դարձնելու համար, զարգացնելու են մանր ու միջին բիզնեսը, ստեղծելու են աշխատատեղեր, ակնարկեց նաև, որ այս նպատակի համար անհրաժեշտ են ծրագրեր:

Նիկոլայ Ռիժկովն էլ իր հերթին հիշեց Գյումրին երկրաշարժյան աղետի ժամանակ, բավականին երկար խոսեց այս մասին` ընկնելով մտորումների մեջ:

Պարոն Բալասանյանը Նիկոլայ Ռիժկովին , որն, ի դեպ Գյումրու պատվավոր քաղաքացի է, նվիրեց Աստվածաշունչ ու պարգևատրեց քաղաքապետի հուշամեդալով :

Այնուհետ Նիկոլայ Ռիժկովը շրջեց ողջ քաղաքով, նա քաղաքապետարանից ոտքով ճեմեց դեպի իր անունը կրող ճեմափողոց, որտեղ փակցված է իր հուշատախտակը` դիմաքանդակով, եղավ Գյումրու տեխնոպարկում, որտեղ հյուրերին միացավ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այցելեց նաև Պատվո բլուր ու նորկառույց Մուշ 2 թաղամաս:

Lրագրողների հետ զրույցում էլ, կիսելով իր տպավորությունները, պատվավոր գյումրեցին կարծիք հայտնեց, որ ամեն ինչ փոխվել է այս քաղաքում, այն դարձել է ժամանակակից ու գեղեցիկ, ու բացարձակ չի հիշեցնում 24 տարի առաջ իր տեսած ավերակ քաղաքը:

Նիկոլայ Ռիժկովը նաև տեղեկացրեց, որ պայմանավորվել են գալիք տարում երկու երկրների խորհրդարաններում համատեղ քննարկել մանր ու միջին բիզնեսի զարգացման ծրագիր: Ըստ ռուս հյուրի, Հայաստանում աշխատեղերի խնդիրը բավականին լուրջ է, և ինքը չէր ցանկանա, որ գյումրեցիները լքեն հարազատ քաղաքը:

Իսկ երբ խոսք ընկավ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան արտագաղթելուն, պարոն Ռիժկովը կարծիք հայտնեց, որ շատ քչերն են սրանով Հայաստանից Ռուսասատան մեկնում ` ընդմիշտ բնակության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930