Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի:
Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
- Դիզայն և հարմարավետություն
- Նորարարություն
- Տեխնիկական կատարում
- Բովանդակություն
https://www.karabakhrecords.info/
https://www.surenmanvelyan.com
- Տարվա առաջընթաց
- Հասարակական ազդեցություն
https://www.facebook.com/groups/119537174725392
https://www.disabilityarmenia.am/
https://www.facebook.com/araaslanyan
- Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար
https://itunes.apple.com/us/app/igov-am/id446132533?mt=8&ls=1
https://itunes.apple.com/am/app/ameriabank/id477687448?mt=8
https://itunes.apple.com/us/app/mynews-mobile/id523120246?ls=1&mt=8
https://itunes.apple.com/am/app/a1plus/id444951133?mt=8&ls=1
Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում: Հիշեցնենք, որ դեռևս շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ): Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: ArmNet–ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: «ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:
Աննա Ավանեսյան
Maeutica
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Լիլիթ Մարտիրոսյան
Orange Արմենիա
Հանրային կապերի պատասխանատու