ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ներկայացվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը, որը ստեղծվել է հանրահայտ ամերիկացի թենիսիստուհի Բիլի Ժան Քինգի պատվին: Հսկայական ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ռակետը 22.2 անգամ ավելի է մեծ է սովորական տարբերակից: Դրա ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից` Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից մասնագետներ:
Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին` Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից: Բասկետբոլն առաջին անգամ, որպես օլիմպիական սպորտաձև, ընդգրկվել է 1936թ.-ին` Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում:
Մարդկության պատմության առաջին «Միսս Աշխարհը» ճանաչվել է ծագումով աբխազուհի Քերիման Խալիսը: Մրցույթն առաջին անգամ անց է կացվել 1932թ.-ին Բելգիայում: Քերիմանը Միսս աշխարհ էր դարձել` հաղթելով իր 28 մրցակցուհիներին: Այն ժամանակ` 80 տարի առաջ, սակայն, մրցույթի հաղթողը կրում էր «Գեղեցկության թագուհի» տիտղոսը: «Միսս Աշխարհը» սկսեց շրջանառվել ավելի ուշ: