Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ կարծիք է ձևավորվել, թե ազգային մշակույթը երիտասարդների համար հետաքրքիր չէ». Գագիկ Գինոսյան

Նոյեմբեր 30,2012 19:22

«Երիտասարդներն այսօր հեռացել են ազգայինից», շատերն են այսպես կարծում. անհիմն կարծի՞ք, թե՞ ճշմարտություն, այս մասին խոսել է «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական  ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Համույթի ղեկավարը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե երիտասարդներն այսօր հեռացել են ազգայինից. «Կասկադում իրականացվող միջոցառումները ցույց են տալիս, որ սխալ կարծիք է ձևավորվել, թե ազգային մշակույթը երիտասարդների համար հետաքրքիր չէ, – ասաց նա, – ինչո՞վ է մեղավոր այն մարդը, ով գերադասում է ռեպ լսել, և ինչո՞վ է մեղավոր այն մյուսը, որ դասական երաժշտության կողմնակից է, ամեն ինչ սկսվում է մատուցումից, այնպես որ շատ կարևոր է մատուցման լեզուն, որպեսզի այն ինչ տալիս ես լիարժեք ընկալելի լինի»:

Այն հարցին, թե ինչպե՞ս երիտասարդների մեջ արթնացնել սերը ազգայինի հանդեպ, պարոն Գինոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող որևէ մեկին պարտադրել սիրել ազգայինը, ես միայն կարող եմ միջնորդ դառնալ: Կասկադում իրականացված միջոցառումներին մենք ցույց ենք տալիս ազգային պարի ուժը, ցույց ենք տալիս, որ ազգային պարը հզոր մշակույթ է, բայց որևէ մեկին երբևէ չենք ստիպում գալ ու պարել մեզ հետ, բայց նրանք գալիս են, դա է վկայում այն որ այդ միջոցառումներին Կասկադում 500-ից  ավելի մարդ է լինում, ու մեծամասամբ երիտասարդներ»: Ճիշտ է, երիտասարդները միջոցառումներին գերակշռում են, բայց մեծահասակներ ևս շատ են լինում, ովքեր թեև չեն կարողանում պարել, բայց նայելիս անգամ մեծ բավականություն են ստանում: Պարոն Գինոսյանը նույնիսկ հիշեց մի դեպք, երբ ծեր կինը ոգևորված միջոցառումից շնորհակալություն է հայտնել իրեն ու ասել՝ ես լցվեցի մեկ ամսվա էներգիայով: Համույթի ղեկավարի խոսքով՝ երիտասարդությունը մի խոցելի շերտ է, որն այսօրվա հեռուստատեսային աղբի մեջ չի տարբերում լավն ու վատը. «Ես պարզապես իմ օրինակով ցույց եմ տալիս, թե որն է ազգայինը, ընդունել, թե ոչ, թողնում եմ իրենց», – նշեց նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930