Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 3-ին կկայանա համերգ՝ «Լույս անսահման…» խորագրով, որին կմասնակցեն Ազգային օպերային թատրոնի նվագախումբը, «Փարոս» կամերային երգչախումբը ¥ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան):
Aravot.am-ը կապվեց համերգի երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ։ Վերջինիս փոխանցմամբ՝ միջոցառման նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է, աջակցությամբ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի։
Մեր զրուցակիցն ասաց, որ համերգին հրավիրված են նաեւ դաշնակահար Լեւոն Կարապետյանը, երգիչ Ալեքսանդր Ժույկովը, հավելելով՝ թե Բեթհովենի, Վիվալդիի ստեղծագործությունների կողքին կհնչեն Ալ. Սպենդիարյանի եւ Սիմոն Հովհաննիսյանի գործերը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ