Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական մեծամասնությունը սպասում է ՀՀԿ-ական կառավարության հիմնավորումներին

Նոյեմբեր 30,2012 17:42

ՀՀ կառավարությունը մերժել է 2013 թվականի պետական բյուջեում Ազգային ժողովի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ ՀՀԿ խմբակցության առաջարկները: ՀՀԿ-ն, մասնավորաբար, առաջարկել էր արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերը՝12 մլն դրամով, տրանսպորտային նյութերը՝ 30 մլն դրամով, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ, աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով, Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ: Ըստ news.am-ի, ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանի մեջ նշված է, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությունը շա՞տ է վիրավորվել հարազատ ՀՀԿ-ական կառավարության մերժողական վերաբերմունքից: «Չէ: Ես չեմ կարծում, որ ցանկացած խմբակցության առաջարկ, լինի նա իշխանության մեջ, պետք է միշտ  ընդունվի»,- ասաց պարոն Մինասյանը:

Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններից, քանի որ կառավարության ներկայացրած հիմնավորումներին ծանոթ չէր: Ասաց, որ այդ իրողությունը կարող է քննարկման առարկա դառնալ միայն կառավարության հիմնավորումների հրապարակումից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930