Թբիլիսիի և Բաքվի միջև «սև կատու» է անցել: Գրում է «Ջորջիա թըդեյ» լրատվականը: Չնայած, որ դժգոհությունները չի հասել փորձագիտական գնահատականների, բայց կարծես նոր կառավարության նախաձեռնությունները լրջորեն գրգռում են այնտեղի (Բաքվի) տրամադրությունները: Մասնավորապես՝ Աբխազիայով անցնող Ռուսաստան-Վրաստան երկաթուղու վերաբացման և Վրաստանի գազի ընդունման դիվերսիֆիկացիան, ինչը վերջ կդնի Ադրբեջանի պետական նավթային ընկերության իշող դիրքին: Այս նախաձեռնությունները պատկանում են նոր կառավարության երկու նախարարներին` վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիին և էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին:
Երկաթուղու վերաբացման Զաքարեիշվիլիի ծրագրին անմիջապես հետևեց Բաքվի արձագանքը: Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտնեց, որ այդ ծրագրից ամենաշատը Հայաստանը կշահի: Նա նաև ասել է, որ երկաթուղու վերբացումը ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում, քան տնտեսական, ու եթե Վրաստանում շարունակվի հակաադրբեջանական քաղաքականությունը, Բաքուն կվերանայի իր դիրքորոշումը՝ կապված Վրաստանի տարածքային ամբողջականության հետ:
Հրապարակման հեղինակը գրում է, որ հատկանշական է, որ Ադրբեջանի կառավարությունը 1999թ. ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ստանձնում են երկաթուղին բացելու պատասխանատվությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև