Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի համար Ստեփան Սաֆարյանն ավելի հարմար թեկնածու է

Նոյեմբեր 30,2012 17:03

«Ամեն մարդ ինքն է որոշում, դա իր իրավունքն է», Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց կուսակիցը թիվ մեկ ընտրատարածքում առաջադրել է իր թեկնածությունը, որպես պատգամավորության թեկնածու:

Հիշեցնենք, որ կիրակի կայանալիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում թիվ մեկ ընտրատարածքում ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանից ու «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանից բացի, կա եվս մեկ թեկնածու՝ ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, որը ՀԺԿ անդամ է: Հիշեցնենք նաեւ, որ ՀԺԿ-ն հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին սատարելու մասին:

Էդուարդ Պետրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ աշխատանք չունի, մի քանի տարի բանտում է անցկացրել գումարի հետ կապված զանցանքի համար եւ այդ ամենով հանդերձ բարձր է գնահատել հաղթելու իր շանսերը: «Առաջադրվեցի որպես հայ մարդ, որպես սովորական, հասարակ հայ քաղաքացի: Իմ մտադրությունները ես չեմ հայտնել ՀԺԿ-ին կամ Կոնգրեսին: ՀԺԿ-ի լինել-չլինելը ինձ համար էդքան էական չէ», – ասել է Պետրոսյանը:

«Կոնկրետ այդ թեկնածուների պարագայում, մենք նախապատվությունը տվել ենք Ստեփան Սաֆարյանին՝ գնահատելով ԱԺ-ում իր կատարած աշխատանքը, գործունեությունը, հնարավորությունները, ես կարծում եմ, խորհրդարանի համար ինքն ավելի հարմար թեկնածու է»,- ՀԺԿ-ի դիրքորոշումը այսպես բացատրեց պարոն Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930