Մեթուենի (նահանգ Մասաչուսեթս) քաղաքապետ Սթիվըն Զաննին հայտնել է, որ նոյեմբեր ամսվա լավագույն արվեստագետ է ճանաչվել Հելենա Բեբիրյանը: Գրում է «Իգլ տրիբուն» թերթը:
Բեբիրյանը ծնվել է ԱՄՆ-ում, հայկական ընտանիքում, և կարծում է, որ տարբեր մշակույթների հետաքրքրությունն արտացոլվում է իր արվեստում: Բեբիրյանը կենտրոնացած է վառ, արտասովոր գույների վրա, նրա գրքերի նկարազարդումները օգնում են հեղինակների խոսքերը կյանքի կոչելուն: Գրում է պարբերականը:
«Հելենան հրաշալի օրինակ է, թե ինչպիսի կարևոր դեր կարող է խաղալ արվեստը հասարակություն մեջ», – ասել է Զանին, – «Նա իր գործին մեծ սիրով է մոտենում, և այն իր ազդեցությունը կարող է թողնել երիտասարդ սերունդների վրա: Ցանկացած տարիքի մարդ, երբ գալիս է իմ գրասենյակը, վայելում է Հելենայի աշխատանքները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ