Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համախոհին աշխատանքի չեն վերցրել, ասել են՝ գնա տատիկիցդ գործ ուզի

Նոյեմբեր 30,2012 16:51

«Բա մի հատ թթու խոսքի համար կարելի՞ է անհեր, անմեր երեխային ձերբակալել»,- այսօր գլխավոր դատախազության շենքի առջեւ հերթական ակցիայի ժամանակ դժգոհեց ՀԱԿ համախոհ Կիմա Ղազարյանը՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Նրա պատմելով,  ՀԱԿ համախոհների նկատմամբ առանձնահատուկ վատ վերաբերմունք կա. «Չենք կարող տրանսպորտ բարձրանալ, եթե ՀԱԿ-ից ենք: Իմ թոռը գնացել է, որ գործի ընդունվի, ասել են՝ գնա տատիկիցդ գործ պահանջի: Տատիկդ թող չգնա բողոքի…ու գործ չեն տվել»:

ՀԱԿ համախոհներից մեկն էլ իր հետ այսօր երկու դդում էր բերել՝ «ապօրինի իշխանությունների դդումացված դատախազությունը» եւ «հորս արեւ դդում չեմ» գրություններով ու խոստացավ հաջորդ ակցիային ԱԺ պատգամավորների քանակով 66 դդում բերի:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930