Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան / Ադրբեջան. ներկալված քաղաքացին հայրենադարձվեց ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Նոյեմբեր 30,2012 16:36

 Այսօր, ադրբեջանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Երևանում, Հայաստան հայրենադարձվեց Ադրբեջան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Այս գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգայիին սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են վերջինիս՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպությունը աջակցել է նաև ընտանեկան լուրերի փոխանցմանը ներկալվածի և նրա հարազատների միջև։

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, անձը հավաստիացրել է ԿԽՄԿ-ին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

Գործելով Ժնևյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

ԿԽՄԿ Մամլո հաղորդագրություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930