Կալիֆորնիայի դաշնային դատախազությունից հայտնել են, որ երկու տղամարդ, որոնք ճաղերի հետևից կազմակերպել են ինքնության տվյալների դժվարին գողություն, կմնան ազատազրկման մեջ ևս 25 տարի: Գրում է «Ասոշիեյթըդ պրես» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ դատախազության մամուլի քարտուղար Թոմ Մրոզեկը հայտնել է` 36-ամյա Ագնուս Բրաունը` հայտնի «Homicide» (մարդասպան) մականունով և 33-ամյա Արման Շարոպետրոսյանը` հայտնի «Horse» (ձի) մականունով, դատապարտվել են չորեքշաբթի օրը դաշնային դատարանի կողմից:
18 հոգու հետ միասին, նրանց հետապնդվում էին Ավենալ բանտում բջջային հեռախոս օգտագործելու համար, որոնցով նրանք հրահանգներ էին տալիս հայկական հանցախմբին («Armenian Power Gang»-ին), որպեսզի նրանք սոցիալական ապահովության համարներ և այլ անձնական տվյալներ ձեռք բերեն: Նրանք հարյուրավոր մարդկանցից միլիոնավոր դոլարներ են գողացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ