«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը այսօր Հյուսիսային պողոտայում անցկացրեց «Անիվների վրա» խորագիրը կրող ֆլեշ-մոբը: Հաշմանդամների միջազգային օրվանը նվիրված այս յուրատեսակ ակցիան կոչված էր խթանելու բոլորի համար անարգել միջավայրի ստեղծումը։
Միջոցառումն իրականացվեց Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ «Բազմազանության խթանում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում:
Ֆլեշ-մոբի անցկացմանն աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը։