ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մասնակցել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանի քարոզարշավին: «Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ սխալ են այն կարծիքները, թե իրենց մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի քարոզարշավը պասիվ է անցնում: Ընդհակառակը, ըստ նրա, իրենց մրցակից` «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանն է պասիվ ու առավել եւս` շտաբեր չունի:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում հանդիպել են նաեւ ընդդիմադիր զանգվածի, որոնք բողոքում են, որ ձմեռն եկել է, սակայն իրենք միջոցներ չունեն դիմագրավելու ցրտին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ