Լրահոս
Օրվա լրահոսը

APA. «Ֆիլիպ Լեֆորտ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա»

Նոյեմբեր 30,2012 15:11

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու կարիք չկա: Այս հարցը դեռ չի քննարկվել: Մենք մտադիր չենք փոխել ձևաչափը, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի դերերը տարբեր են այս հարցում», – ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված է պաշտոնական բանակցություններում, իսկ ԵՄ-ն աջակցում է երկկողմ հաղորդակցման հաստատամանը. «Գործընթացի մեջ ներգրավվածությունն ու փոխհաղորդակցությունը երկու կողմերի ժողովուրդների ընկալումը փոխելու գլխավոր տարրերն են և կարող են նպաստել հակամարտության լուծմանը: Իհարկե, փոխհարաբերությունները թույլ են այժմ»:

Հարցին, թե ինչպես են Հայաստանի և Ադրվեջանի կողմերը մասնակցում վստահության կերտման ԵՄ նախաձեռնություններին, Լեֆորտն ասել է, որ երկու կողմերն էլ դրական են տրամադրված այդ նախաձեռնություններին, բայց նրանք տարբեր մոտեցումներ ունեն. «Վստահության կառուցման հարցում Հայաստանը նախընտրում է անվտանգությունը, իսկ Ադրբեջանը ժողովուրդների միջև շփմանն է աջակցում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930