Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Վայրենիների հետ նույն սեղանին չենք ուզում նստել»

Նոյեմբեր 30,2012 14:46

«Շաքիի շրջանում 50 հայաբնակ գյուղեր կային, 1918 թ.-ին թուրքական բանակի ներխուժմամբ դրանք ոչնչացվեցին: 2011 թ.-ին Դաշբուլախ թրքաբնակ հայաթափ գյուղում նկարվել են կովեր եւ կադրի մեջ հայտնվել է գոմ, որը Ադրբեջանը համարել է ալբանական եկեղեցի, սակայն այն հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջին շրջանում Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձանների հանդեպ ցուցաբերվող մոտեցման շուրջ խոսեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա համոզմամբ՝ ադրբեջանցիները հայկական հուշարձանները պիտակում եւ ոչնչացնում են. «Նախիջեւանում նույն ճակատագրին արժանացել են բազմաթիվ այլ հայկական հուշարձաններ: 19-րդ դարի եկեղեցին ալբանական պիտակել եւ արտասահմանցուն խաբել, անշուշտ, հեշտ է: Այս ամենը լայն տարածում գտած զավեշտական հորինվածք է: Նման կեղծիքը ոչ մի ձեւով մեր գլխում չի տեղավորվում»:

Բանախոսը կարծում է, որ եկեղեցին առողջ կառույց է, եթե ադրբեջանցիները հպարտանում են այդ կառույցով եւ համարում իրենցը, ինչպե՞ս են թողնում, որ այն որպես գոմ ծառայի. «Մշակույթի լեզուն աշխարհին հասկանալի լեզու է: Պարզապես վայրենիների հետ նույն սեղանին չենք ուզում նստել ու խաչքարերը խճազանգվածի վերածել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930